Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Հոգեհանգստի կարգ Անթիլիասում` ի հիշատակ զոհված զինվորների

    Հոգեհանգստի կարգ Անթիլիասում` ի հիշատակ զոհված զինվորների

    Հոգեհանգստի կարգ Անթիլիասում` ի հիշատակ զոհված զինվորների
    Նոյեմբեր 8, 2018 11:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, տեղեկատվական գրասենյակի վարիչ-պատասխանատու Հայր Պետրոս վարդապետ Մանուէլյանը:

    Երևան Տոնավաճառ

    Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծ ցավով է իմացել Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի վթարի մասին: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու ցավակցություններն է փոխանցում հայկական քաջ բանակին ու նահատակ զինվորների ընտանիքներին: Նորին Սրբությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում պատահարի հետևանքով վիրավորված զինծառայողներին»,- հայտնել է Պետրոս Մանուելյանը:

    Վթարի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8 զինծառայող ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

    N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


    Նման թեմաներ

    scroll to top