Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
25°
Home » editorial » Հոլանդիայի վարչապետն Էրդողանին մեղադրել է պատմությունը կեղծելու մեջ

Հոլանդիայի վարչապետն Էրդողանին մեղադրել է պատմությունը կեղծելու մեջ

Մարտ 14, 2017 22:41 editorial, Լուրեր, Միջազգային A+ / A-

niderland varch

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է պատմությունը կեղծելու մեջ:

«Էրդողանը շարունակում է սրել իրավիճակը», -Lenta.ru-ի հաղորդմամբ` ասել է հոլանդացի վարչապետը` հոլանդացի խաղաղապահներին ուղղված մեղադրանքը 1955-ի Սրեբրենիցայի կոտորածին մասնակցելու մեջ անվանելով  «պատմության նողկալի կեղծում»:

Հոլանդացի վարչապետի վրդովմունքի առիթ են դարձել մարտի 14-ին Էրդողանի հնչեցրած մեղադրանքը, երբ թուրք առաջնորդը հայտարարել էր, որ «հոլանդացիները փտել են ոտից գլուխ» և որ նրանք «բարոյականության, քաղաքակրթության մակարդակի և գործելակերպի հետ կապված խնդիրներ ունեն»:

Երկու երկրի միջև դիվանագիտական ճգնաժամն սկսվել է մարտի 11-ին, երբ Նիդերլանդների իշխանությունները մերժել էին ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ինքնաթիռը` թույլ չտալով նրան ելույթ ունենալ Ռոտերդամում: Բացի այդ, Նիդերլանդները Գերմանիա էր արտաքսել Թուրքիայի ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայային, որը ևս մտադիր էր մասնակցել Ռոտերդամի հանրահավաքին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top