Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

    Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

    Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ
    Դեկտեմբեր 6, 2017 23:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Գոգավան հատվածը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

    Դժվարանցանելի է Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածը:

    Ապարան-Ծիլքար և Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

    Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

    Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:

    Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

    Նման թեմաներ

    scroll to top