Գլխավոր Լուրեր Հոշոտված եւ վնասված ոչխարներ՝ Քանաքեռավան գյուղում. Shamshyan.com

Հոշոտված եւ վնասված ոչխարներ՝ Քանաքեռավան գյուղում. Shamshyan.com

3
0

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Գյուղացին ոչխարները ոչ թե անասնագոմում է պահում, այլ տնից բավական հեռու ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել, ականատեսներ նույնպես չկան: Չգիտի նաեւ, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, 130 ոչխար ունի, 5-ը վնասված են, 15-ը հոշոտված: