Չորեքշաբթի , 22 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հովիվն ականատես է եղել Մարալիկում Սու-25 ինքնաթիռի կործանմանը․ Առավոտ (տեսանյութ)

    Հովիվն ականատես է եղել Մարալիկում Սու-25 ինքնաթիռի կործանմանը․ Առավոտ (տեսանյութ)

    Դեկտեմբեր 4, 2018 21:55 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Այսօր ժամը 10.20-ի սահմաններում Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող հատվածում ուսումնամարզական թռիչք իրականացնող «ՍՈՒ-25» մարտական ինքնաթիռի կործանմանը, որի պատճառով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանն ակամա ականատես է դարձել Իսահակյան գյուղի հովիվը՝ Համբարձում Սիմոնյանը։

    Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց․ «Անցնում էի Լուսաղբյուրի տարածքով, անասուններին տարա վերև, ստույգ ժամը չնայեցի, բայց, երևի թե, ժամը 10-ի մոտ էր, երբ ինքնաթիռի ձայնը լսեցի, գնում էր ու վայրկյան չանցած՝ տարօրինակ ձայն հանեց։ Ուժեղ պայթյուն լսեցի, ոնց որ երկու վագոն խփեն իրար, շատ ուժեղ էր։ Ինքս ինձ ասի՝ վայ սամալյոտը ընկավ, երբ սկսեցին որոնողական աշխատանքները, ես արդեն մոտավոր տեղը գիտեի, ցույց տվեցի որտեղից, որ հատվածում է եղել, որտեղից էի ձայնը լսել։

    Դա հին Ձորաշենի մոտ է, քանդված գյուղ կա, կողքի ձորերում է։ Մառախուղ էր, ծուխը չեմ տեսել, բայց ձայնը լրիվ լսել եմ ու բարձր ձայնով ինքնս ինձ ասել՝ վայ ինքնաթիռն ընկավ», -պատմեց Համբարձում Սիմոնյանը։

     

    Ավելին՝ այստեղ


    Նման թեմաներ

    scroll to top