Գլխավոր Լուրեր Հովտային և նախալեռնային շրջաններում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ԱԻՆ

Հովտային և նախալեռնային շրջաններում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ԱԻՆ

6
0

Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: