Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով. Սուրեն Սարգսյան

    Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով. Սուրեն Սարգսյան

    Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով. Սուրեն Սարգսյան
    Մայիս 16, 2019 11:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

    Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։ Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից, մեկնաբանելու խնդրանքով։ Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն, կամ հաստատելուն։ Հերքում չեղավ։ Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով։ Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ЦРУ-ի ղեկավարի հետ՝ 1994 թվականից ի վեր։ Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Այցին կանդրադառնամ։ Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեղափոխության վերաբերյալ պռեզենտացիաներ անել Մարշալ Ֆոնդի տիպի հաստատություններում, այլ ոչ թե պաշտոնյաների մոտ, որ հետո չասեն «կարևոր հարցեր առաջ քաշելու ու քննարկելու փոխարեն ԱԽ-ում հեղափոխության մասին պռեզենտացիա էր անում, կարծես մեզ դա շատ հետաքրքիր էր»։ Առայժմ այսքանը։


    Նման թեմաներ

    scroll to top