Գլխավոր Լուրեր ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին. «Հրապարակ»

ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին. «Հրապարակ»

10
0

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։

Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։

Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախևառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: