Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Հրահանգել է ուժեղացնել հսկողությունը

    «Ժողովուրդ». Հրահանգել է ուժեղացնել հսկողությունը

    «Ժողովուրդ». Հրահանգել է ուժեղացնել հսկողությունը
    Ապրիլ 19, 2019 9:49 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եւ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է։ Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: Ի դեպ, ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017 թ. դիմել է 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018-ին դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018-ին՝ 124 հոգի»:

    Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top