Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հրանտ Թոխատյանը կնկարահանվի չինական պատմական ֆիլմում

    Հրանտ Թոխատյանը կնկարահանվի չինական պատմական ֆիլմում

    Հրանտ Թոխատյանը կնկարահանվի չինական պատմական ֆիլմում
    Մարտ 4, 2019 22:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը չինական ևս մեկ ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել: Այս անգամ դերասանը հանդես է գալու չինական պատմական ֆիլմում:

    «Դեռևս սցենարին լիովին ծանոթ չեմ, միայն գիտեմ, որ հայ վաճառականի եմ կերպարանավորելու: Իրենց պատմական փաստագրության մեջ նման կերպար կա: Հրավիրեցին, ես էլ սիրով համաձայնվեցի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ նկարահանումները կսկսվեն հուլիս ամսին, ամբողջը Չինաստանում է տեղի ունենալու», - Aysor.am-ին տեղեկացրեց դերասանը:

    Ի դեպ, ՀՀ ժողովրդական արտիստը բոլորովին վերջերս նկարահանվել է ռուս-չինական համատեղ արտադրության՝ «Как я стал русским» (Ինչպես ես դարձա ռուս) կատակերգական գեղարվեստական ֆիլմում, որի չինաստանյան և ռուսաստանյան պրեմիերաները տեղի են ունեցել այս տարվա հունվարին:

    «Ֆիլմի նկարահանումները սկսել էինք նախանցյալ տարի: Նկարահանումների 20 տոկոսը տեղի է ունեցել Չինաստանում, 80 տոկոսը՝ Ռուսաստանում: Ասեմ, որ ֆիլմի ռուսական և չինական տարբերակները միմյանցից բավական տարբերվում են: Կան էպիզոդներ, որոնք նկարահանվել են հատուկ Ռուսաստանի, կան այնպիսիք էլ՝ հատուկ Չինաստանի հանդիսատեսի համար: Տարբեր են նաև մոնտաժը, երաժշտությունը», – նշեց մեր զրուցակիցը:

    Մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top