Գլխավոր Լուրեր Հրանուշ Հակոբյանն ազատվեց պաշտոնից

Հրանուշ Հակոբյանն ազատվեց պաշտոնից

9
0

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու պլան չունեն և ֆիզիկապես չեն էլ հասցնի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և ամեն ինչ անելու են, որ նախարարությունը ոչ միայն սփյուռքի պահպանության շրջանակում լինի, այլև հայրենադարձության կազմակերպման և դրան աջակցող հիմնական օղակը լինի: