Ուրբաթ , 26 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Հրապարակ». 6 միլիոն դոլար պետությանը փոխանցելու առաջարկն ուժի մեջ է

    «Հրապարակ». 6 միլիոն դոլար պետությանը փոխանցելու առաջարկն ուժի մեջ է

    «Հրապարակ». 6 միլիոն դոլար պետությանը փոխանցելու առաջարկն ուժի մեջ է
    Փետրվար 12, 2019 9:30 Լուրեր, Մամուլ A+ / A-

    Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։

    Նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչպես է արձագանքել նախաքննության մարմինը Ղազարյանի եւ նրա ընկերոջ առաջարկին, թե պատրաստ են պետությանը 6 միլիոն դոլար փոխանցել, Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ-ից դեռ արձագանք չեն ստացել․ «Մեր առաջարկն ուժի մեջ է, հստակ պատասխան չենք ստացել, սա պարտքով փող չէ, որ մենք էլ հանենք տանք․․․ Հիմա գործի քննությունը գնում է, Ղազարյանը սերտ համագործակցում է նախաքննության հետ, ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Թե իրենք ինչ որոշում կկայացնեն, ինձ թվում է՝ պետք է դատավարական կարգով որոշումներ ընդունվեն»։


    Նման թեմաներ

    scroll to top