Չորեքշաբթի , 28 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 537.00   Վաճառք` 547.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 502.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Clear
22°
Home » Մամուլ » «Հրապարակ». Ալեքսանյանի կրեատիվ քարոզչությունը՝ կրեատիվ վերջաբանով. լուրը կայծակի արագությամբ տարածվել է

«Հրապարակ». Ալեքսանյանի կրեատիվ քարոզչությունը՝ կրեատիվ վերջաբանով. լուրը կայծակի արագությամբ տարածվել է

Ապրիլ 20, 2017 8:49 Մամուլ A+ / A-

lfik

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։

Լֆիկի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ՝ պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, եւ նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։

Իսկ ապրիլի 2-ից հետո «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ է կազմակերպել Շենգավիթի, Մալաթիայի բնակիչների, իր համար աշխատած մարդկանց համար՝ դրանով ապահովելով հաջորդ ընտրություններում վերջիններիս անձնազոհ աշխատանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top