Երկուշաբթի , 20 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Մամուլ » «Հրապարակ». Արտակ Սարգսյանը «լավ նյուխ» ունի

«Հրապարակ». Արտակ Սարգսյանը «լավ նյուխ» ունի

Մայիս 18, 2017 8:56 Մամուլ A+ / A-

artak

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԱՍ-ի Արտակը գտել է ընտրություններին ծախսած գումարը հետ բերելու ձեւը: Ազգային ժողովում ձկան պես լուռ այս պատգամավորը գործարարի «լավ նյուխ» ունի։ Դեռեւս 2015թ․ նա Արշակունյաց պողոտայի վրա բացեց «SAS food court» սննդի կենտրոնը, որը կարճ ժամանակում բավական հայտնի դարձավ։ Օրվա որ ժամին մտնեք, միշտ լեփ-լեցուն է։

Սուպերմարկետներ, հագուստի խանութներ ունեցող Արտակ Սարգսյանը հասկացավ, որ հարկավոր է ներդրում անել սննդի կետում, որը կարճ ժամանակում մեծ գումար կբերի։ Ուստի վերջերս երկրորդ նման կետն է բացել․ Կոմիտասում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ գտնվող «SAS home»-ը դարձրել է food court։

Տնային թանկարժեք ապրանքներն այդքան հեշտ չէին վաճառվում, իսկ սննդի կետով շուտ եւ շատ գումար կաշխատի։ Ի դեպ, 2017թ. հունվար-մարտ ամիսներին, 2016թ. հունվար-մարտի համեմատ, «ՍԱՍ գրուպը» կրկնակի ավելացրել է հարկերը՝ հասցնելով 424 մլն․ դրամի։ Սա էլ թերեւս ՊԵԿ ստուգումների արդյունքն է՝ ստիպված է ստվերից դուրս բերել բիզնեսի որոշ մասը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top