Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Մամուլ » «Հրապարակ». Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել

    «Հրապարակ». Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել

    «Հրապարակ». Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել
    Ապրիլ 17, 2018 9:24 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ էր արել, որին մասնակցել էին բոլոր դատարանների նախագահները: Մեր տեղեկություններով՝ նրանք լավ պատրաստված են գնացել նիստին, որպեսզի զիլ հարցեր բարձրացնեն, նախաձեռնություններով հանդես գան:

    Մինչդեռ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ չի տվել նրանց արտահայտվել, 2 խոսք ընդամենը Մկրտումյանն է ասել, Հարությունյանը չի թողել, որ նա երկար-բարակ խոսի: Փոխարենը ինքն է, իր սովորույթի համաձայն, երկար ճառել։

    Դատավորներին անարգանքի սյունին է գամել, ասել է, որ լավը չեն, նորմալ չեն աշխատում, դատական համակարգի համբավը զրո է եւ այլն: Նիստից նախագահները շատ անտրամադիր են դուրս եկել եւ կարծում են, որ ԲԴԽ նախագահն իրենց արժանապատվությունը խոցել է, քանի որ արդարության, անկողմնակալության, անկախ դատական համակարգի մասին դասեր է տալիս մեկը, ով ողջ կյանքում կախված է իշխանությունից, ծառայում է նրան, եւ նրա ձեռքով էլ պակաս ապօրինություններ չեն արվել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

     

    Նման թեմաներ

    scroll to top