Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » editorial » «Հրապարակ». Որոշումը քոնն է. Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

    «Հրապարակ». Որոշումը քոնն է. Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

    «Հրապարակ». Որոշումը քոնն է. Գեւորգ Կոստանյանը հանդիպել է  Սերժ Սարգսյանին
    Հոկտեմբեր 11, 2018 9:55 editorial, Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեն, թե ինչու: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ եւ հոգեվիճակով:

    Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է: Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները:

    ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն. «Որոշումը քոնն է»:

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը: «Որովհետեւ դա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը: Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,- վստահեցրեց մեր աղբյուրը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top