Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Մամուլ » «Հրապարակ». Գեներալ Մանվելը փորձել է «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել

    «Հրապարակ». Գեներալ Մանվելը փորձել է «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել

    «Հրապարակ». Գեներալ Մանվելը փորձել է «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել
    Դեկտեմբեր 7, 2017 8:45 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Մանվելն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ փորձել մարտական-բանակային «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել, կանխել նրա պաշտոնանկությունը։

    Հիշեցնենք` Բաղմանյանը եւս եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, որի 25-ամյակն օրերս շուքով նշվեց «Վան» ռեստորանային համալիրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին խիստ պատճառաբանված ներկայացրել է պաշտոնանկության պատճառները, որոնք, ի դեպ, քիչ չեն եղել, եւ «չորով» փակել է թեման, ասելով` «անհնար» է:

    Ինչ վերաբերում է ԳՇ պետի մյուս տեղակալ Ստեփան Գալստյանին, ՊՆ բարձրաստիճան մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «գեներալը» պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները, եւ «իր հետ կապված որեւէ խնդիր չկա»:

    Հիշեցնենք` մամուլում գրվել էր, որ նա եւս պաշտոնանկ կարվի: Ի դեպ, օրերս Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններին, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, Ստեփան Գալստյանը, ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի, մասնակցում էր»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top