Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Clear
Home » Մամուլ » «Հրապարակ». Հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային նոր պաշտոն են տալու

«Հրապարակ». Հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային նոր պաշտոն են տալու

Հոկտեմբեր 12, 2017 8:48 Մամուլ A+ / A-

3-gorik-hakobyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան։

Նշենք, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, որը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։

Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնեց հին, հայտնի մեկնաբանությունը՝ դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչեւ չլինի նախագահի հրամանագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

scroll to top