Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Հրապարակ». Հանրայինի լրատվականը նոր տնօրեն կունենա

    «Հրապարակ». Հանրայինի լրատվականը նոր տնօրեն կունենա

    «Հրապարակ». Հանրայինի լրատվականը նոր տնօրեն կունենա
    Նոյեմբեր 13, 2018 8:46 Լուրեր, Մամուլ A+ / A-

    Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թևոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ և, ըստ մեր աղբյուրի, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա: Բանն այն է, որ Վահագն Թևոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամենայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ համարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրերի» նոր տնօրենի երկու թեկնածություն կա:

    Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոնից» տեղափոխվել Հ1, և մի թեկնածություն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ո՛ւմ մասին է խոսքը՝ դեռ չգիտեն: Վերջին տասը տարում հինգ տնօրեն փոխած լրատվականի աշխատակազմը նախկին տնօրեններից առանձնացնում է Գևորգ Ալթունյանին։ «Հաճույքով կաշխատեինք նրա հետ, եթե վերադարձնեին»,- ասում են նրանք»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top