Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Մամուլ » «Հրապարակ». Հայաստան է ժամանել «սոչի նայող» Ռոբսոնը

    «Հրապարակ». Հայաստան է ժամանել «սոչի նայող» Ռոբսոնը

    «Հրապարակ». Հայաստան է ժամանել «սոչի նայող» Ռոբսոնը
    Դեկտեմբեր 27, 2017 8:29 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Հայաստան է ժամանել «Սոչիի նայող» Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, ում նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի 10 «օրենքով գողերի» ցանկում։

    Նա «Մարիոթում» հանդիպումներ է ունեցել օլիգարխիկ շրջանակների, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի հետ։ Ըստ մեր աղբյուրների, նա այնքան նեղսրտած չի եղել Պետդեպի պատժամիջոցներից, որքան դրանց հետ կապված հայաստանյան արձագանքներից

    Հիշեցնենք, որ Թաթուլյանը կառավարությանն աջակցող Ներդրումների ակումբի անդամ էր, սակայն նախօրեին կառավարությունը հայտարարեց, որ անդամ չէ, իսկ ԱԳՆ-ից նրան հատկացված դիվանագիտական անձնագրի առնչությամբ ԱԳՆ-ն մինչ այս պահը բացատրություն չի տվել, թե ինչու է տրամադրվել:

    «Ռուսաստանում, Սոչիում, Հայաստանում… էսքան հայերի համար անում եմ, ըստեղի մամուլում մենակ քննադատվում եմ»,- դժգոհել է Ռոբսոնը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    , ինչը չի թաքցրել:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top