Գլխավոր Լուրեր «Հրապարակ». Հայկական կողմին հասկացրել են՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա

«Հրապարակ». Հայկական կողմին հասկացրել են՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա

0
0

«Հրապարակ»-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․

«Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։

Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն»։

 

Մանրամասն՝ այսօրվա համարում: