Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Մամուլ » «Հրապարակ». Հեռանալիս հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ

    «Հրապարակ». Հեռանալիս հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ

    «Հրապարակ». Հեռանալիս հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ
    Մայիս 16, 2018 9:25 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը նոր նախարարի հետ ծանոթանալուց հետո հավաքել է աշխատակազմն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։

    Հորդորել է մնալ ու անմնացորդ աշխատել նախարարությունում, եթե, իհարկե, նոր նախարարը չորոշի ազատվել իրենցից։ Նա հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ, մանավանդ նրանք, ովքեր 10 տարի աշխատել են տիկին Հրանուշի հետ, դիմացել ու մերվել նրա բարդ բնավորությանն ու պահանջներին։

    Հրանուշ Հակոբյանը հիշատակել է նաեւ իր «տակը փորողներին»՝ ակնարկելով, որ տեղյակ է եղել, թե ինչպես են ոմանք համացանցում ֆեյք էջերով իր դեմ դավեր նյութել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top