Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Հրապարակ». ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն

    «Հրապարակ». ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն

    «Հրապարակ». ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն
    Մայիս 25, 2019 9:59 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։

    «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երեւի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական  աշխատանքներով»։

    Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետեւում եւ մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top