Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Մամուլ » «Հրապարակ». Հովհաննես Մանուկյանը վերադարձել է

    «Հրապարակ». Հովհաննես Մանուկյանը վերադարձել է

    Օգոստոս 8, 2015 6:42 Մամուլ A+ / A-

    hraparak5

    Արդարադատության պաշտոնանկ արված նախարար Հովհաննես Մանուկյանը հուսահատված եւ հիասթափված է, դեպքերի նման ընթացքն ու զարգացումն իր համար շատ անսպասելի էին: Դեռեւս գարնանը նախարարը լավ գիտեր, որ հրաժեշտ է տալու պաշտոնին, գնալու է դիվանագիտական աշխատանքի, սակայն «չարաբաստիկ» իրադարձությունների պատճառով նրան պաշտոնանկ արեցին հենց արձակուրդում եղած ժամանակ: Նախկին նախարարն այլեւս հույսը կտրել է Հայաստանում եւ դրսում որեւէ պետական պաշտոն ստանալու հեռանկարից: Իհարկե, հետագա կեցության խնդիր Հովհաննես Մանուկյանը չունի, նա մի շարք բիզնեսներ ունի, որոնցով կապահովի իր եւ ընտանիքի բարեկեցությունը, օրինակ՝ վարձակալությամբ բազմաթիվ տարածքներ ունի տված: Հունաստանում անցկացրած հանգստից հետո նախկին նախարարը վերադարձել է, սակայն այդպես էլ նախարարություն չի գնացել, աշխատակիցներին հրաժեշտ չի տվել ու որեւէ բան չի պարզաբանել իր հեռացման վերաբերյալ, անձնական իրերն էլ նախարարության աշխատողներն են հավաքել եւ ուղարկել: Ակնհայտ է, որ այս մութ պատմությունից հետո նախկինում բաց եւ հանրային գործող Հովհաննես Մանուկյանն այժմ ավելի պարփակված է, սահմանափակել է նաեւ իր շփումները:

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top