Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանին պատկանող անօրինական զենքերն օգտագործվել են Գազի Հովոյի հետ հաշիվներ մաքրելիս

    «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանին պատկանող անօրինական զենքերն օգտագործվել են Գազի Հովոյի հետ հաշիվներ մաքրելիս

    «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանին պատկանող անօրինական զենքերն օգտագործվել են Գազի Հովոյի հետ հաշիվներ մաքրելիս
    Սեպտեմբեր 14, 2018 8:48 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է.

    «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը եւեթ ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն ավարտված չէ։

    Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք փորձաքննության արդյունքներով։ ՀՔԾ խոսնակը մեզ հայտնեց, որ դեռ չի ավարտվել, սակայն եթե ավարտվի էլ, հնարավոր է արդյունքները մեզ չտրամադրեն։ «Եթե քննիչը դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա կտրամադրենք»,- ասաց նա։

    Նման թեմաներ

    scroll to top