Ուրբաթ , 24 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.51   
  •  EUR   Առք` 518.00   Վաճառք` 528.00   ՀՀ ԿԲ` 521.51   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 486.72   
  •  GBP   Առք` 594.00   Վաճառք` 612.00   ՀՀ ԿԲ` 602.60   
  •  RUB   Առք` 8.35   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.36   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.66   
outputra5huxgif
°
Home » Մամուլ » «Հրապարակ». Ի՞նչ խաղ է խաղում ՀԱԿ-ը. Զոյա Թադեւոսյանը դստեր համար յուղոտ պաշտոն է ձեռք բերել

«Հրապարակ». Ի՞նչ խաղ է խաղում ՀԱԿ-ը. Զոյա Թադեւոսյանը դստեր համար յուղոտ պաշտոն է ձեռք բերել

Մարտ 17, 2017 9:00 Մամուլ A+ / A-

default (3)

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, պարզվում է, ոչ միայն խաղաղության թեման է առաջ մղում՝ խորհրդարանում տեղեր ստանալու դիմաց, այլեւ «համագործակցության» այլ ասպարեզներ էլ նրան խորթ չեն։ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադեւոսյանը, ով խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատելով իշխանություններին, ընդամենը վերջերս սեփական դստեր համար մի յուղոտ պաշտոն է ձեռք բերել։ Մարտի 1-ին նրա դուստրը՝ Դիանա Գալոյանը, դարձել է պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ։

Նա նույն ամբիոնի դոցենտ է եղել, աշխատանքային գործունեությունն սկսել է մի շարք ընկերություններում՝ որպես ավագ մասնագետ, կոմերցիոն մենեջեր, ունի դասախոսական աշխատանքի փորձ։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանն էլ դարձել է մակրոտնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան՝ փոխարինելով երկարամյա դեկան Ատոմ Մարգարյանին, ում չօգնեց անգամ ՀՀԿ-ականի կարգավիճակը՝ նա չվերընտրվեց դեկանի պաշտոնում։ Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ-ական ուսխորհուրդն ու համալսարանականները։ ՀՊՏՀ մեր աղբյուրն այս փոփոխությունները բացատրեց մեկ նախադասությամբ՝ «Ազատվում են մաքուր մարդկանցից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top