Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » «Հրապարակ». Ինչ է կատարվում Աստղիկ Ալեքսանյանի հետ կապ ունեցող դպրոցում

    «Հրապարակ». Ինչ է կատարվում Աստղիկ Ալեքսանյանի հետ կապ ունեցող դպրոցում

    «Հրապարակ». Ինչ է կատարվում Աստղիկ Ալեքսանյանի հետ կապ ունեցող դպրոցում
    Հուլիս 12, 2018 11:50 editorial, Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է.  «Անցած տարի Արթիկի թիվ 7 դպրոցը՝ թերբեռնվածության պատճառով, օպտիմալացվեց, աշակերտները տեղափոխվեցին այլ դպրոց, եւ շենքը 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Չեխ-Արմ-Ինվեստ» հայ-չեխական ընկերությանը, որի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է։ Մենք հետաքրքրվեցինք այս գործարքով եւ պարզեցինք, որ ընկերությունը պետք է զբաղվի հագուստի արտադրությամբ եւ այն արտահանի ՌԴ եւ եվրոպական երկրներ: Այն ժամանակ ոչ ոք չէր առարկում կատարվածին, եւ մեզ հարցազրույց տվողներն էլ անանուն էին խոսում՝ խուսափելով բաց հանդես գալուց։ Ավելին՝ խոսում էին նոր աշխատատեղերի, տարածաշրջանում նմանը չունեցող արտադրության, Լֆիկի ճարպկության եւ բիզնես-հոտառության մասին։  Հեղափոխությունից հետո, ինչպես նախկին իշխանությունների շատ ձեռնարկներ, այս մեկն էլ դանդաղեց, ապա տեղեկացանք, որ դպրոցում իրականացվող շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ՍՊԸ-ն ինչ-ինչ խնդիրներ ունի նոր կառավարության հետ: Իսկ երեկ էլ տեղեկացանք, որ արթիկցիները ստորագրահավաք են նախաձեռնել»:

    Երևան Տոնավաճառ

    Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top