Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Մամուլ » «Հրապարակ». Լոքյանը խոշորացնում է իր բիզնեսը

«Հրապարակ». Լոքյանը խոշորացնում է իր բիզնեսը

«Հրապարակ». Լոքյանը խոշորացնում է իր բիզնեսը
Դեկտեմբեր 6, 2017 8:31 Մամուլ A+ / A-

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլեւ սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երեւանում եւ, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։

«Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին եւ իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա»,- մեզ ասաց պարոն Լոքյանը, որը երեկ «ուժեղ գրիպ» էր:

Հա՛մ գրիպ եք, հա՛մ փող չունենք: «Ես նման բան չասացի, երբ գործարանն աշխատի, առաջինը ձեզ կհյուրասիրենք»: Ու կասե՞ք, թե որտեղից վերջապես «ճարեցիք» փողը։ «Պարտադիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

scroll to top