Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի թաքուն փորձաքննությունը. Ամեն ինչ անում են, որ ցուցարարները չիմանան

    «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի թաքուն փորձաքննությունը. Ամեն ինչ անում են, որ ցուցարարները չիմանան

    «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի թաքուն փորձաքննությունը. Ամեն ինչ անում են, որ ցուցարարները չիմանան
    Դեկտեմբեր 26, 2018 9:31 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում եւ խանգարեն գործընթացին։

    «Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասյայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն եւ Լենինգրադի Տիկոն են»,- ասաց Մանվելի մերձավորներից մեկը:

    Իսկ ինչպե՞ս է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը։ «Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ` այս անգամ դժվար նման եզրակացության «գան»։ Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մոտեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ։

    Նրա բուն բժիշկը` պարոն Ավետյանը, հորդորում է տեղափոխել Ֆրանսիա` հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խնդիրը կա։ Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց` բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում։ Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում` սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայմաններում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top