Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » «Հրապարակ». Մարզպետն առաջարկել է «լավով» հեռանալ

    «Հրապարակ». Մարզպետն առաջարկել է «լավով» հեռանալ

    «Հրապարակ». Մարզպետն առաջարկել է «լավով» հեռանալ
    Հունիս 13, 2018 10:40 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։ Մեզ տեղեկություն հասավ, որ առաջնահերթ թիրախում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ կրթության բաժնի պետ Խաժակ Աղաբեկյանը, որը թեպետ նորանշանակ մարզպետի համագյուղացին է, սակայն քաղաքական ոխերիմ հակառակորդներ են։

    Երևան Տոնավաճառ

    Բացի այդ, Աղաբեկյանի գործունեությունից դժգոհ են մարզում։ Ավելին՝ նրանից բողոքել է նաեւ փոխմարզպետներից մեկը․ առաջին օրը հանդիպելով նորանշանակ մարզպետին, փորձել է «լավամարդ» երեւալ՝ ասելով, որ Խաժակից ազատվելն առաջնախնդիր է, որից հետո մարզպետը Խաժակ Աղաբեկյանին առաջարկել է «լավով» հեռանալ։ Մեզ ասացին, որ նրան փոխարինողի անունն էլ է արդեն շոշափվում՝ Նոր կյանք գյուղի դպրոցի ուսմասվարը, որն այս օրերին այցելում է մարզպետարան»:


    Նման թեմաներ

    scroll to top