Գլխավոր Լուրեր «Հրապարակ». Միլիարդների չարաշահում. Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ՊՎԾ-ն նյութեր է ուղարկել իրավապահների՞ն

«Հրապարակ». Միլիարդների չարաշահում. Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ՊՎԾ-ն նյութեր է ուղարկել իրավապահների՞ն

3
0

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։

Մեր տեղեկություններով, գործ դեռեւս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ջրօգտագործողների միությունների վերաբերյալ հայտարարություն էր արել՝ ասելով, թե առաջիկայում բոլոր ՋՕՄ-երում ստուգումներ են կատարվելու։ «Պարզենք, թե ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետեւներից գնալու ենք»,- ասել էր նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: