Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Մամուլ » «Հրապարակ». Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը

«Հրապարակ». Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը

Սեպտեմբեր 12, 2017 9:09 Մամուլ A+ / A-

default

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։ «Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը, որը ԵԺԿ-ի եւ Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,- ասաց ԳՄ անդամը:

Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատմել է հանդիպման մասին, ասել, որ իրենց բոլոր հանդիպումները ջերմ են անցնում, սակայն այս մեկն առանձնացել է։ Թե ինչու` չի մեկնաբանել։

Ծերերը գլուխները տմբտմբացրել են, որովհետեւ թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչը, թե՛ Սերժ Ազատիչը «կաղ բադիկներ» են, ավարտում են իրենց «սռոկը» եւ լիքը ընդհանուր հարցեր կարող էին ունենալ:

Նիստին տեղական ինքնակառավարման «պապկայով» ներկա է եղել կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը, որը զեկուցել է նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը. առանձին քաղաքների մասով որոշվել է, թե ՀՀԿ-ն կոնկրետ ում թեկնածությունն է պաշտպանելու:

Ապա խոսվել է նոր մեկնարկող ԱԺ նստաշրջանի մասին. իրար հերթ չեն տվել Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը: Սակայն ԵՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին` ոչ ձեն, ոչ ծպտուն: Ի դեպ, այս անգամ Սերժ Սարգսյանը ծերերի հետ ԳՄ-ից հետո ավանդական «տետ ա տետ» հանդիպումներ չի ունեցել՝ շտապելիս է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top