Գլխավոր Արցախ «Հրապարակ». Նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ

«Հրապարակ». Նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ

2
0

«Հրապարակ»-ը գրում է․

«Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համա­գործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ:

Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապե­տական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին:

Արցախյան մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ:

Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու հա­մար:

Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե´ Սամվել Բաբայանը, թե´ Արայիկ Հարությունյա­նը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա: Հատկապես, որ Մայիլյանը կա­րող է արժանանալ նաև գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը և շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդի­պումից հիասթափված էլեկտորատին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: