Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Մամուլ » Պատգամավորները բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են

    Պատգամավորները բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են

    Պատգամավորները բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են
    Դեկտեմբեր 26, 2017 8:47 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բազմաչարչար պատգամավորները նույնքան բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են` բառի ամենալայն իմաստով. այս տարի հայոց երեսփոխանները կրկին նախընտրել են դեպի Եվրոպա (հիմնականում` դեպի Պրահա, քանի որ ուղիղ չվերթ կա) եւ դեպի Դուբայ ուղղությունները: Կան նաեւ էկզոտիկ երկրներ` Շրի Լանկա, Թաիլանդ մեկնողներ:

    Դեպի Իսրայել ուղղությունն ազգընտիրների համար սկզբում ցանկալի է համարվել, սակայն Երուսաղեմի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները «կանխել» են այդ ցանկությունը։

    Հիշեցնենք, որ դեպի Թել Ավիվ նույնպես ուղիղ չվերթ կա, եւ Հայաստանից դեպի Երուսաղեմ` Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու են մեկնում բազմաթիվ հայաստանցիներ:

    «Իսրայելը, ճիշտ է, աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է, սակայն մերոնք նախ ոչինչ չեն խնայում Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու համար, եւ հետո` Հայաստանից Երուսաղեմ եկածներին մենք օգնում ենք հարգրվանել Բեթղեհեմում, ուր գները երկու-երեք անգամ ցածր են»,- ասաց իսրայելական հայ համայնքից մեր զրուցակիցը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top