Գլխավոր Լուրեր «Հրապարակ». Պատմության մեջ առաջին անգամ կայացել է Երեւանից Վան չվերթը. ով է...

«Հրապարակ». Պատմության մեջ առաջին անգամ կայացել է Երեւանից Վան չվերթը. ով է այն իրականացրել

4
0

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երեւան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տեւել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արեւմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։

Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին ընտրություններում այս քաղաքներում զույգ քաղաքապետեր են ընտրվել՝ կին եւ տղամարդ, հիմնականում քրդական կուսակցության ներկայացուցիչներ)։ Հանդիպման ժամանակ քաղաքապետերին Զաքարյանը հրավիրել է ներկա գտնվել խաղերի բացմանը Երեւանում, ինչպես նաեւ քննարկել են Երեւան-Վան կանոնավոր չվերթ կազմակերպելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: