Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Մամուլ » «Հրապարակ». Շիրակ Թորոսյանը՝ մեղադրյալի աթոռին

    «Հրապարակ». Շիրակ Թորոսյանը՝ մեղադրյալի աթոռին

    «Հրապարակ». Շիրակ Թորոսյանը՝ մեղադրյալի աթոռին
    Մայիս 12, 2018 8:28 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում պատրաստվում են խմբակցության առաջիկա նիստին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած, կուսակցության դիրքորոշումից շեղված «դավաճան» Շիրակ Թորոսյանին նստեցնել մեղադրյալի աթոռին եւ վճռել նրա ճակատագիրը։ Այստեղ վճռական են տրամադրված՝ պահանջել, որ վայր դնի մանդատը, սակայն քվեարկությունից հետո նրա հետ կապ չեն հաստատել։

    Ուշագրավ է, որ մինչ քվեարկությունը կասկածներ են ունեցել, եւ քվեարկությունից րոպեներ առաջ Գագիկ Մելիքյանը նրան մի վերջին անգամ հարցրել է՝ ինչպես է քվեարկելու, Թորոսյանն ասել է՝ «դեմ»։ Այս «ատկազով գնալուց» ՀՀԿ-ում կատաղած են ու մտադիր են մանդատը վերցնել։

    Վահրամ Բաղդասարյանը երեկ չպատասխանեց այդ հարցերին՝ մեր ներքին հարցերն են։ Իսկ Կորյուն Նահապետյանն ասաց․ «Քվեարկության ժամանակ ՀՀԿ-ում եղել է դիրքորոշումից շեղում, որի կապակցությամբ առաջիկայում կլինեն լուծումներ»։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top