Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Մամուլ » «Հրապարակ». Սկսվել է պարտքը տալու ժամանակը

    «Հրապարակ». Սկսվել է պարտքը տալու ժամանակը

    «Հրապարակ». Սկսվել է պարտքը տալու ժամանակը
    Դեկտեմբեր 6, 2017 8:28 Մամուլ A+ / A-

    Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ՀՎԿ-ՀՀԿ համաձայնագրի օրերին գրել էինք, որ ՀՎԿ-ն մեծ պահանջներ է դրել անելանելի դրության մեջ հայտնված Մամիկոն Ասլանյանի առաջ՝ քաղաքապետարանի, սպորտդպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոններ, անգամ գերեզմանատանը լավ «տեղեր»։

    Արդեն սկսվել է պարտքը տալու ժամանակը․ երեկ տեղեկացանք, որ ավագանու ՀՎԿ-ական անդամ Տիգրան Նազարյանը, որը փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի բարեկամն է, նշանակվել է բնակֆոնդը եւ համատիրությունները համակարգող բաժնի պետ։ Բաժինը կիսել են՝ կոմունալը թողել են Կարեն Պառավյանին, մյուսը տվել ՀՎԿ-ին։

    Երեկ քաղաքապետն անհասանելի էր։ Սակայն սրանով հարցը չի փակվելու, մի բաժին էլ են ուզում կիսել-բաժանել, օրակարգում են նաեւ 2 սպորտդպրոցի, 4 մանկապարտեզի եւ սպորտի բաժնի պետերի, այլ բաժիններում պետի տեղակալների աթոռները»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top