Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Մամուլ » «Հրապարակ». Վարչապետին առընթեր «մոնստր» կառույց կստեղծվի. Ո՞վ է այն ղեկավարելու

    «Հրապարակ». Վարչապետին առընթեր «մոնստր» կառույց կստեղծվի. Ո՞վ է այն ղեկավարելու

    «Հրապարակ». Վարչապետին առընթեր «մոնստր» կառույց կստեղծվի. Ո՞վ է այն ղեկավարելու
    Փետրվար 13, 2018 8:37 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը: Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլեւ «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:

    Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ: Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեեւ ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

     

    Նման թեմաներ

    scroll to top