Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Մամուլ » «Հրապարակ». Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. 2 անուն է շրջանառվում

    «Հրապարակ». Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. 2 անուն է շրջանառվում

    «Հրապարակ». Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. 2 անուն է շրջանառվում
    Մայիս 17, 2018 9:24 Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրել է, իրավիճակն են վերլուծել, սակայն իրականում փորձել են հասկանալ, թե ով կլինի վճռաբեկի նախագահը:

    Տևական ժամանակ խոսվում էր, որ թեկնածուն վերաքննիչ քրեական պալատի նախագահ, 38-ամյա Վազգեն Ռշտունին է, սակայն, նոր Սահմանադրությամբ, այդ պաշտոնին կարող է հավակնել 40 տարին լրացած անձը: Վճռաբեկի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները։ Թեկնածուին ներկայացնելու է ԲԴԽ-ն, ընտրելու է ԱԺ-ն՝ 6 տարով՝ առանց վերանշանակման իրավունքի:

    Այժմ 2 անուն է շրջանառվում՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի և պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի: ԲԴԽ կազմավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև օգոստոս, պետք է ընտրվեն դատարանների նախագահները»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top