Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    33°
    Home » Մամուլ » «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորատի նիստը թեժ է անցել

    «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորատի նիստը թեժ է անցել

    Նոյեմբեր 11, 2017 8:42 Մամուլ A+ / A-

    default (1)

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զարմացած հայացքով նայել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայքարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե` պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում:

    Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ` վերջինիս տված հարցազրույցների եւ արմատական դիրքորոշման հետ կապված: Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top