Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Հրապարակվել է 500 ամենաազդեցիկ մահմեդականների ցուցակը. Էրդողանը 5–րդն է

Հրապարակվել է 500 ամենաազդեցիկ մահմեդականների ցուցակը. Էրդողանը 5–րդն է

Նոյեմբեր 14, 2017 17:50 Լուրեր, Միջազգային A+ / A-

mm

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):

Ըստ թուրքական Diken.com.tr լրատվական կայքի՝ ամենաազդեցիկ մուսուլման գործիչ է ճանաչվել Կահիրեի «Ալ-Ազհար» համալսարանի իմամ, շեյխ Ահմադ Մուհամմեդ ալ-Թայիբը, երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը, եռյակը եզրափակում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը: Չորրորդ տեղում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Առաջին հնգյակը եզրափակում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշվում է, որ տարբեր ոլորտների բաժանված ցանկում (քաղաքականություն, գիտություն, գրականություն, տնտեսություն) Թուրքիայից ընդգրկվել են 14 գործիչներ:

Ցուցակը 2009 թվականից սկսած հրապարակվում է ամեն տարի։

Աղբյուր`  Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top