Երկուշաբթի , 24 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 511.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 459.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 607.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.48   Վաճառք` 8.73   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 189.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Հրապարակվել է Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպչի ձերբակալման տեսանյութը

Հրապարակվել է Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպչի ձերբակալման տեսանյութը

Ապրիլ 17, 2017 21:11 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

НТВ-ն հրապարակել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական պայթյունի ենթադրյալ կազմակերպիչներից մեկի՝ Աբրոր Ազիմովի ձերբակալման տեսանյութը։
Ենթադրյալ հանցագործը փորձել է թաքնվել անտառում՝ երկաթգծի  շրջակայքում։ Կալանավորման պահին տղամարդու մոտից առգրավել են մարտական ատրճանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազիմովին հայտնաբերել են Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանում:
Հատուկ ծառայությունների տվյալներով, Ազիմովն իրականացրել է մետրոյում պայթյուն կատարող  մահապարտ-ահաբեկչի նախապատրաստումը։

Պարզվել է, որ Ազիմովն ահաբեկչական հարձակման իրականացման ընթացքում գտնվել է Սանկտ-Պետերբուրգում: Նա կարողացել է հասնել Մոսկվային մոտ մինչ հետախուզում հայտարարելը, և պլանավորել է մոտ ժամանակում հեռանալ Ռուսաստանի տարածքից։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահապարտ ահաբեկիչի գործի դրած պայթուցիկ սարքից 14 մարդ էր զոհվել, կային տասնյակ վիրավորներ:

122488199673267500288781848048447njpg
scroll to top