Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը (տեսանյութ)

    Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը (տեսանյութ)

    Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը (տեսանյութ)
    Դեկտեմբեր 5, 2018 21:01 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է այս տեսանյութը, որտեղ ներկայացվում են ՀՀ ԶՈւ օդաչուներ Մովսես Մանուկյանի և Արմեն Բաբայանի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվել են մահվանից ընդամենը մեկ օր առաջ։

    Երևան Տոնավաճառ

    «Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սրանք մեկ օր առաջվա իրական կադրերն են։ Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ռազմաօդային ուժերին»,- իր Facebook-ի էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

    Ավելի վաղ հայտնել էնք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

    Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:


    Նման թեմաներ

    scroll to top