Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    24°
    Home » Լուրեր » Հրազդան գետում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել. econews.am

    Հրազդան գետում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել. econews.am

    Հրազդան գետում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել. econews.am
    Փետրվար 9, 2018 10:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հրազդան գետի ջրում որակական առումով փոփոխություններ չեն հայտնաբերվել: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով օրերս Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին ահազանգին:

    Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Վահե Ավետիս անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էր  Հրազդան գետ թափվող կասկածելի զանգվածի մասին:  «Ահազանգի հետքերով կապվել ենք ահազանգողի հետ ու իր հետ միասին գնացել դեպքի վայր, ուսումնասիրել, կատարել նմուշառում, որի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով գետի ջրում որակական փոփոխություն առկա չէ»,- մանրամասնեց Վրույր Պեպանյանը։

    Նշենք նաև, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է:

    Նյութի աղբյուրը` Econews.am

    Նման թեմաներ

    scroll to top