Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » «Հրազդան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ն արձանագրել է խնդիրներ

    «Հրազդան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ն արձանագրել է խնդիրներ

    «Հրազդան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ն արձանագրել է խնդիրներ
    Սեպտեմբեր 14, 2018 11:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

    Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

    Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝
    • բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,
    • բժշկական թափոնների խոտանմանը,
    • արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,
    • քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,
    • քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,
    • ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,
    • զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն:

    Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:

    Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել:

    Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

    Նման թեմաներ

    scroll to top