Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » Լուրեր » Հրազդանի քաղաքապետը դիմել է Վճռաբեկ դատարան

    Հրազդանի քաղաքապետը դիմել է Վճռաբեկ դատարան

    Հրազդանի քաղաքապետը դիմել է Վճռաբեկ դատարան
    Հունվար 13, 2018 12:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.amանդրադարձել էր Հրազդանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանի հայցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ: Գրել էինք, որ  վերաքննիչ դատարանը բավարարել է տիկին Նազարյանի հայցն ընդդեմ քաղաքապետի: Անահիտ Նազարյանը դատի էր տվել քաղաքապետին իրեն  աշխատանքից ազատելու  համար:

    Araratnews.am-ը Անահիտ Նազարյանի փաստաբան Մարատ Կոստանյանից տեղեկացավ, որ  Արամ Դանիելյանը վերաքննիչ  դատարանի  վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Ընդ որում, քաղաքապետը Վճռաբեկ դատարան դիմում է  երկրորդ անգամ. «Առաջին անգամ Վճռաբեկ դատարանը հայցը վերադարձրել էր հայցում տեխնիկական խնդիրների առկայության պատճառով: Երկրորդ անգամ  քաղաքապետը դիմել է 2017-ի օգոստոսին: Մինչ օրս Վճռաբեկ դատարանը որեւէ պատասխան հայցը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին չի տվել»:

    Հարցին՝ թե Արամ Դանիելյանը դատական գործընթացի ժամանակ փորձե՞լ է  հաշտվել Անահիտ Նազարյանի հետ, փաստաբան Մարատ Կոստանյանը դրական պատասխանեց. «Բարձրաստիճան պաշտոնյաների բերանով ինձ բան են ասել: Ես էլ ասել եմ՝ ողջամիտ փոխզիջմանը դեմ չեմ: Դրանից հետո այլ խոսակցություն չի եղել»:

    Սոնա Դավթյան

    scroll to top