Գլխավոր Լուրեր Հրազդանի կիրճում ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և շրջվել

Հրազդանի կիրճում ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և շրջվել

2
0

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել, իսկ սյունն ընկել է՝ միակողմանի փակելով երթևեկությունը:

Շտապօգնության աշխատակիցները Ն.Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից: