Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » editorial » Հրազդանի ՊԵԿ-ի ՀՀԿ-ական աշխատակիցների կողմից դավադրություն Նիկոլ Փաշինյանի դեմ. ահազանգ

    Հրազդանի ՊԵԿ-ի ՀՀԿ-ական աշխատակիցների կողմից դավադրություն Նիկոլ Փաշինյանի դեմ. ահազանգ

    Հրազդանի ՊԵԿ-ի ՀՀԿ-ական աշխատակիցների կողմից դավադրություն Նիկոլ Փաշինյանի դեմ. ահազանգ
    Մայիս 12, 2018 12:17 editorial, Uncategorized, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մեր խմբագրություն ահազանգած Հրազդանի քաղաքացիներից մեկը տեղեկացնում է, որ դեռ երկու օր առաջ Պետեկամուտների կոմիտեի ՀՀԿ-ական աշխատակիցները շրջում են խանութներով և տուգանում բոլոր այն տնտեսավարողներին, ովքեր ՀԴՄ սարք կամ ակցիզային պիտակ ապրանքների վրա չեն ունեցել: Հարկայինները եղել են թե մթերքի, թե շինանյութերի խանութներում և մինչև 300 հազար դրամ տուգանել: Նրանք նաև ասել են, որ հրամանը ստացել են նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

    Կատարվածի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի կողմից պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին նման հանձնարարական չի եղել:

    «Պարոն Փաշինյանի հանձնարարականը շատ հստակ էր. նա իր ուղերձում ասել է, որ ՀԴՄ կտրոններ պահանջելու գործընթացը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, և ես չեմ կարծում, որ պետեկամուտների կոմիտեն դրանից պետք է եզրակացություններ աներ և գործողություններ աներ: Ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելը օրենքի փաստացի խախտում է, բայց նաև կուզեի ՊԵԿ աշխատակիցներին խնդրել, որ պարոն Փաշինյանի ուղերձներն այլ կերպ չմեկնաբանեն»,- նշեց Տիգրան Ավինյանը և ընդգծեց, որ ՊԵԿ-ին որևէ ուղերձ չի հղվել, և ՊԵԿ-ը դեռևս պետք է սպասի նոր ցուցումների:

    Հավելենք նաև, որ մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին նշում էր, որ իր կարծիքով` սա Հրազդանի հանրապետականների կողմից դավադրություն է Նիկոլ Փաշինյանի դեմ:

    էմմա Հովսեփյան

     

    Նման թեմաներ

    scroll to top