Գլխավոր Լուրեր Հրազենային վնասվածք ստացածը «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից է

Հրազենային վնասվածք ստացածը «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից է

2
0

Ինչպես արդեն հայտնել ենք, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ՝ հրազենային մի քանի վնասվածքով:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի սեփականատերերից է՝ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։

Փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել ոստիկանությունից, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին մանրամասներ տրամադրել: