Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հրաժարականի հիմքեր չեմ տեսնում

    Հրաժարականի հիմքեր չեմ տեսնում

    Հրաժարականի հիմքեր չեմ տեսնում

    Հրաժարականի հիմքեր չեմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ինքը հրաժարական կտա՞ր, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արած հայտարարություններն իր համար ընդունելի չլինեին։

    «Եթե, ապա, չեմ պատասխանում այդ հարցին։ Հրաժարականի հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Զեյնալյանը։

    Դիտարկմանը՝ կան դատավորներ, ովքեր վիրավորված են Փաշինյանի հայտարարությունից, որ պետք է իրենց անձնական տվյալները ներկայացնեն և այլն, ի՞նչ կարծիք ունի այս մասին նախարարը․ «Այն, ինչը նախատեսված կլինի օրենքով, բնականաբար պետք է համապատասխանի սահմանադրությանը։ Սահմանադրական նորմի և իրավունքի խախտում տեղի չի ունենալու, մնացածը ենթադրությունների ժանրից է»։


    scroll to top